пятница, 27 апреля 2012 г.

Ի՞նչն է կոնֆլիկտի պատճառը | NEWS.am Sport - Ամենը՝ սպորտի մասին

Ի՞նչն է կոնֆլիկտի պատճառը | NEWS.am Sport - Ամենը՝ սպորտի մասին


Գեղարվեստական մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կրեմլինա Մկրտչյանը կմնա ղեկավարի պաշտոնում, մնացած հարցերով կզբաղվի միջազգային կարգի մրցավար Գայանե Ներսիսյանը: Այդ մասին NEWS.am  Sport-ի թղթակցին ասել է  Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Ալբերտ Ազարյանը՝ մեկնաբանելով գեղարվեստական մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում տեղի ունեցած փոփոխությունը:
Օրերս NEWS.am Sport-ի թղթակիցը այցելեց մարմնամարզության ֆեդերացիա՝ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կրեմլինա Մկրտչյանի հետ գեղարվեստական մարմնամարզության խնդիրների մասին հարցազրույց անելու նպատակով: Ֆեդերացիայում խորհուրդ տվեցին հարցազրույցի համար դիմել ոչ թե Կրեմլինա Մկրտչյանին, այլ մեկ այլ մարզիչի` Գայանե Ներսիսյանին, ով գլխավոր մարզիչից ավելի լավ է տիրապետում մարզաձեւի անցուդարձին ու խնդիրներին:
NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Գայանե Մկրտչյանը տեղեկացրեց, որ ինքն արդեն զբաղեցնում է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը: Գ. Ներսիսյանը ներկայացրեց հրամանը: Ըստ  հրամանի,  ապրիլի 19-ին տեղի ունեցած  մարմնամարզության ֆեդերացիայի նիստի ընթացքում որոշում է կայացվել գեղարվեստական մարզմնամարզության գլխավոր մարզիչ նշանակել Գայանե Ներսիսյանին: Ստորագրությունը` Ա. Ազարյանի:
Թե ինչպես եւ ինչ պայմաններում է Գայանե Ներսիսյանը փոխարինել երկար տարիներ հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցրած Կրեմլինա Մկրտչյանին, փորձեցիքն պարզել հրամանը տվողից` Ալբերտ Ազարյանից, ինչպես նաեւ նախկին եւ ներկայիս գլխավոր մարզիչներից:
Կրեմլինա Մկրտչյանը NEWS.am Sport-ի հարցին, թե ինչպես կմեկնաբանեք ֆեդերացիայի որոշումը՝ ասաց. 
«Դեւին հարցնում են` ո՞ւմ հոգին կառնես, ասում է` ինձ հաց տվողի, օձին հարցնում են` իսկ դո՞ւ ում կխայթես, ասում է` տաքացնողին... Թե ինչո՞ւ են ինձ հանել պաշտոնից՝ չեմ կարող ասել: Այդ հարցի պատասխանը կիմանա Գայանեն… Ես ֆեդերացիայում, ինչպես նաեւ Գայանե Ներսիսյանի հետ ոչ մի կոնֆլիկտ չունեմ եւ չեմ ունեցել: Ուղղակի սխալ մեկնաբանություններ է տրված եղել, սխալ տվյալներ իմ աշխատանքի մասին: Սկզբում ինձ ասացին, որ ինձ նոր օգնական են նշանակում Գայանեին, որպեսզի քիչ վազվզեմ: Եվ իրոք, ես շատ եմ վազվզում աշխատանքի բերումով: Սկզբում դա ինձ համար լավ անակնկալ էր եւ ես առաջարկեցի մեկին, ով իսկապես հավաքական թիմի համար պատրաստված մարզիչ էր: Նրան չհավանեցին: Գայանեին ինձ օգնական նշանակեցին: Մեկ օր անց պարզվեց, որ ոչ թե օգնական են նշանակել, այսինքն` ոչ թե իբր ես շատ չվազվզեմ, այլ… Երեւի ես մեծ ֆինանսական տույժ էի կրում իրենց համար, գուցե կարծել են` ես այդ պաշտոնի համար մեծ գումար եմ ստանում իրենցից: Բայց նման բան չի եղել։ Հակառակը` ես շատ մեծ ծախսեր եմ արել այս մարզաձեւի համար: Օգնականիս նշանակման հաջորդ օրը ինձ զանգահարեց մարզադպրոցի տնօրենը եւ ասաց, որ ֆեդերացիայում ասել են, թե այսուհետեւ իրենք ենթարկվում են Գայանեին:  Նա վերջերս է հայտնվել ֆեդերացիայում: Նախկինում ես մարզում էի հավաքականի մարզիչների, նա նույնիսկ այդ մարզիչների շարքում չի եղել: Հավաքականի համար ունենք պատրաստի մարմնամարզուհի – մարզիչներ՝ Հասմիկ Մակարյան, Աննա Աբրահամյան, Մարիա Ոսկանյան: Ես ունեի շատ մարզիչներ, որոնք մեկնել են ԱՄՆ: Ես հայկական գեղարվեստական մարմնամարզության ամբողջ պատմության ընթացքում եղել եմ, կարելի է ասել կյանքս եմ ապրել այս մարզաձեւի հետ»:
Կրեմլինա Մկրտչյանի փոխանցմամբ, նորանշանակ գլխավոր մարզիչին ոչ ոք չի ընդունում:
«Բանն այն է, որ ոչ ոք նրան չի ընդունում: Եթե գաք եւ զրուցեք մեր մյուս մարզիչների, ինչու չէ՝ մարզիկների հետ, կտեսնեք, թե ինչ կարծիք ունեն նրանք այս փոփոխության մասին: Էլի եմ կրկնում, որեւէ կոնֆլիկտ չունեմ Գայանեի հետ: Նրա նշանակման օրը որպես իմ օգնական  ներկայացրեցի մրցումների օրացուցային պլանը, թե ինչպես է այն կազմվում, երբ է լինելու Հայաստանի պատանեկան առաջիկա առաջնությունը, ինչ օրակարգով: Ըստ նախնական պայմանավորվածության, Հայաստանի պատանիների առաջնությունը նշանակված է եղել մայիսի 18-ին: Մայիսի 29-ից հունիսի 3-ը մենք ունենք Եվրոպայի պատանիների առաջնություն, եւ Հայաստանի առաջնությունը մայիսի 18-ին նշանակելը տրամաբանական էր։ Նպատակային էի նշանակել մայիսի 18-ին, որպեսզի մարզիկները երկար ժամանակ հանգիստ վիճակում  չլինեն մինչեւ Եվրոպայի առաջնությունը։ Լավ մարզավիճակը պահպանելու համար սխալ է: Իսկ Գայանեն արդեն ինքնագլուխ փոխել է առաջնության օրը` մայիսի 1-ին: Նրան ոչ ոք չի ենթարկվում: Ես այս հարցի շուրջ չեմ զրուցել պարոն Ազարյանի հետ: Միայն գիտեմ, որ պարոն Ազարյանը ինձ է ընդունում որպես գլխավոր մարզիչ: Նա հայտարարել է, որ Կրեմլինայից բացի ոչ ոք չհամարձակվի ինձ գրություն բերել: Եթե ինչ-ինչ գրություն էլ ստորագրում է՝ զուտ տվյալ մարդկանց հարգելով: Ես չգիտեմ՝ հրամանը նա է ստորագրել, թե ոչ: Չեմ պատրաստվում նրանից պարզաբանում վերցնել: Շատ շնորհակալ եմ. հոգնել եմ այս իրավիճակից: Սա սպորտ է, պետք է համատեղ աշխատենք»,- ասաց Կ. Մկրտչյանը:
NEWS.am  Sport-ի թղթակիցը զրուցեց նաեւ հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Գայանե Ներսիսյանի հետ: Ի դեպ, Գ. Ներսիսյանը խնդրել էր, մի քանի օր սպասել, մինչեւ իր նոր պաշտոնի հաստատումը, հետո նոր հարցազրույցներում իրեն ներկայացնել որպես գլխավոր մարզիչ:
«Ինձ արդեն կարող եք ներկայացնել որպես գլխավոր մարզիչ: Ամեն ինչ որոշված է: Արդեն ոչինչ փոխել չի լինի: Չգիտեմ` ինչ պայմանով եմ ընտրվել ես, բայց որոշումը ֆեդերացիայինն է, Ալբերտ Ազարյանի ստորագրությամբ: Ես Կրեմլինայի հետ խնդիր չունեմ: Ես չէ, որ պետք է գնահատեմ նրա տարիների աշխատանքը: Նույնիսկ սխալ էլ կլինի:  Նա իր կյանքն է ներդրել այս մարզաձեւում, որ կարողացել է պահել մինչեւ այսօր: Նա շատ դժվարությունների միջով է անցել։ Նա հերոս կին է, ով ամբողջ կյանքում պայքարել է գեղարվեստական մարմնամարզության պահպանման եւ զարգացման համար: Պետք է փորձեմ պահպանել նրա դրած ավանդույթները, բարձրացնեմ մարզաձեւի մակարդակը»,- նշեց Գ. Ներսիսյանը:
Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Ալբերտ Ազարյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում նախ՝ զարմացավ, թե որտեղից ենք տեղեկացել ֆեդերացիայի այդ որոշման մասին, ապա պարզաբանեց իր ստորագրած հրամանը:
«Սա փոփոխություն չէ: Մենք որոշեցինք, որ  Կրեմլինան մի քիչ տարիքով մեծ է, եւ նրան օգնական է պետք: Նա մնում է որպես ղեկավարող, իսկ Գայանեին նշանակեցինք վազվզողի դերում: Այստեղ շատ հարցեր կան, որ վազվզոց են պահանջում՝ կոմիտե, ֆեդերացիա… այստեղ ավելի երիտասարդ աղջիկ է պահանջվում: Իմաստը դա է։ Թող ոչ մեկի չթվա, թե Կրեմլինան չի կարողանում աշխատել, կամ լավ չի աշխատում ու դրա համար ենք նրան փոխում. բնավ` ոչ: Նա կմնա ղեկավարող, Գայանեն էլ՝ մյուս հարցերով զբաղվող: Ճիշտ է, նա նոր է մեր կազմում, բայց հույս ունեմ, որ երիտասարդին բնորոշ եռանդ կներդնի գեղարվեստական մարմնամարզությունում, ինչպես դա արել է Կրեմլինան»,- ասաց Ա. Ազարյանը:
Պատրաստեց Լուսինե Շահբազյանը

суббота, 14 апреля 2012 г.

1.Պատմական տեղեկություններ հին Հունաստանում անցկացվող Օլիմպիական խաղերի վերաբերյալ


Հին Հունաստանում տարբերում էին ֆիզիկական վարժությունների կիրառման 2 եղանակ՝ մարմնամարզություն կամ ընդհանուր ֆիզիկական դաստիարակություն և ագոնիստիկա, որը ենթադրում էր հատուկ պատրաստություն և մասնակցություն մենամարտերին: Ագոնիստիկան իր հերթին բաժանվում էր մարմնամարզական խաղերի մրցումների և երաժշտության, պարի, պոեզիայի մրցույթների: Մարմնամարզական ագոններից մեծ մասսայականություն էին վայելում Նեմենյան , Իստմինյան, Պիֆիյան, Պանաֆինյան խաղերը, սակայն այս բոլոր խաղերից ամենահայտնին Օլիմպիական խաղերն էին:
Օլիմպիական խաղերի ծագումը և զարգացումը պայմանավորված է տնտեսական, քաղաքական, ռազմական և մշակույթային նախահիմքերով, որոնք ձևավորվել էին հին Հունաստանում: Ստրկատիրական հասարակարգերի զարգացման հետ մեկտեղ Հունաստանի ցեղերի միջև և ավելի ուշ քաղաքների միջև ավելի սերտ կապեր էին հաստատվում: Աստիճանաբար ստեղծվում էին Զևսի և մյուս Աստվածների մասինլեգենդները, որոնք ապրում էին Օլիմպ լեռան գագաթում: Բայց հասարակական մարզական խաղերը ստեղծվել էին շատ ավելի շուտ քան հեթանոսական աստվածները: Բազմաթիվ տարիների ընթացքում ագոնները կազմակերպվում էին նաև Օլիմպիայի տարածքում, որոնց արդյունքում ստացան Օլիմպիական անվանումը: 1-ին Օլիմպիական խաղերի վերաբերյալ հիշատակումը կատարվել է Մ.Թ.Ա. 776 թվականին, երբ Ալֆեյ գետի հովտում տեղադրված մարմարյա սյան վրա գտան փորագրված Կորայբոսի՝ առաջին օիմպիական հաղթողի անունը, նա խոհարար էր Էլիդայից:
Որոշ հեղինակների կարծիքով Մ.Թ.Ա. 776 թվականին, արդեն անցկացվում էին 28-րդ խաղերը՝ անցկացմա վայրը Օլիմպիան էր: Օլիմպիայում բցի տաճարներից կայն նաև գիմնազիաներ, պալեստարաներ, սդադիոն և վազքուղի: Օլիմպիական տոնակատարությունը , որին ի սկազբանե մասնակցում էին Էլիդայի 2 քազաքների ՝ Պիսի և Էլիսայի մարզիկները, նշվում էր <սրբազան ամսին>, որը սկսվում էր հաշված առաջին լիալուսնից, ամառայի արևադարձից հետո, ամեն 1417 օրը մեկ անգամ: խաղերի միջև ընկած ժամանակահատվածները անվանում էին օլիմպիադաներ, որոնցով հույները տարիներ շարունակ կատարում էին ժամանակագրություն: 
Օլիմպիական խաղերի ծրագիրը սկզբնական շրջանում բաղկացած էր միայն 1 ստադիա վազքից / 192մ27սմ/ , հետագայում ծրագիրը ընդլայնվեց ի շնորհիվ հնգամարտի / պենտատլոնի / , զենքով վազքի, պանկրատիոնի, ձեռնամարտի, անվակառքերի և հեծյալների մրցույթների: Մ.Թ.Ա. 5-2 դարերում Օլիմպիական խաղերին կարող էին մասնակցել միայն ազատ ծնված քաղաքացիները: ստրուկները, ոչ հունական ծագում ունեցող մարդիկ, կանայք չէին կարող մասնակցել մրցումներին: Յուրաքանչյուր մասնակից՝ 10ամիսների ընթացքում պետք է պատրաստվեր տանը, իսկ վերջին մեկ ամիսը՝ Օլիմպիայում: Օլիմպիական խաղերը անցկացվում էին շատ հանդիսավոր ձևով, խաղերը ղեկավարում էին դատավորները / Էլադոնիկները / : սկզբում անցկացվում էին 1 օրում, իսկ հետո Մ.թ.ա. 5-4դ. անցկացվում էին 5 օրում: Խաղերը սկսելուց առաջ բոլոր մասնակիցները երդվում էին, որ պատրաստվել են արդար, արժանիորեն կմրցվեն և որ աստվածներին զոհ են մատուցել: Խաղերի հաղթողները՝ Օլիմպիոնիկները, ունեին մեծ ճանաչում: Օլիմպիոնիկի մրցանակը ձիթենու ճյուղերից հյուսված պսակն էր և իր հարազատ քաղաքից լիմպիանիկը ստանում էր պատկառելի դրամական պարգև: Օլիմպիոնիկի հիշատակին ստեղծվում էին լեգենդներ, որպեսզի հաղթանակը ավելի գրավիչ դարձնեին հետնորդների համար: Օլիմպիական խաղերի ժամանակ ստադիոններում հավաքվում էր 45-50 հազար հանդիսատես, որոնց շարքերում էին հայտնի փիլիսոփաներ, պոետներ, պատմաբաններ: