‹‹Առողջությունը›› և ‹‹Առողջ ապրելակերպը›› որպես մանկավարժական արժեքներ


‹‹Առողջությունը›› և  ‹‹Առողջ ապրելակերպը›› որպես
մանկավարժական արժեքներ

Ժամանակակից մանակվարժության կողմից առողջության և առողջ ապրելակերպի խնդիրներին անդրադառնալը  պայմանավորված է մարդու փիլիսոփայական հասկացությամբ, որտեղ մարդը ներկայացված է անբաժան երրորդությամբ ‹‹մարմին, շունչ, հոգի››, հին ասացվածքը հաստատում է՝ ‹‹Առողջ մարմնում առողջ հոգի››:
Մարդու առողջությունը համարվում է մարդագիտության կարևորագույն խնդիրներից մեկը:   Տարբեր գիտություներում (բժշկություն, հոգեբանություն, փիլիսոփայություն, մանկավարժություն և այլն) կատարված հետազոտությունները ցույց են տալիս, մարդու գործունեության և առողջության միջև սերտ փոխկապվածություն: Ի.Ի. Բրեխմանը գտնում էր, որ առողջությունը պետք է դառնա ցանակացած երկրի մշակույթի, տնտեսական հասունության այցետոմսը:
Մի շարք գիտնականների կողմից կատարված երեխաների առողջական վիճակի հետազոտությունների վերլուծությունը ցույց է տվել ուսումնադաստիարակչական գործընթացի բացասական ազդեցությունը երեխաների առողջության վրա: Գիտնականները եկան այն եզրակացության, որ ուսումնական գործունեության ընթացքում, երեխաների մեծամասնությունը կորցնում է իր առողջությունը, և կյանք, մասանագիտական գործունեություն, նրանք արդեն մուտք են գործում թուլացված առողջությամբ: Ընդ որում սա կրում է համընդհանուր բնույթ և բնորոշ է բազմաթիվ երկրների: Փաստացիորեն, դպրոցներում երեխաները սովորում են թուլացված առողջությամբ և հումանիտար մանկավարժությունը չի կարող անտեսել այս հանգամանքը: Իսկ նոր հասարակական հարաբերությունները բնութագրվում են մարդու նկատմամբ պահանջների բարձրացմամբ, առաջին հերթին  առողջ մարդու նկատմամբ: Հասարակության ժամանակակից մակարդակում անհրաժեշտ է այս խնդրին տալ անհապաղ լուծում, որը առաջարկվում է հետևյալ տարաբնույթ միջոցառումների համակարգով՝ իրավական, սոցիալտնտեսական, կրթադաստիարակչական, ընտանեկան, մշակութային, էկոլոգիական և անձնական:
Դիտարկենք ‹‹Առողջություն››  հասկացությունը: Մեծ հանրագիտարանը ‹‹Առողջություն›› հասկացությունը մեկնաբանում է որպես ‹‹օրգանիզմի բնական վիճակ, որը բնութագրվում է իր՝ շրջակա միջավայրի միջև հավասարակշռվա-ծությամբ և հիվանդագին փոփոխությունների բացակայությամբ››: Առողջապահության Համաշխարհային կազմակերպության կողմից (1948թ.) սահմանվել է՝ ‹‹Առողջությունը մարդու ֆիզիկական հոգեկան և սոցիալական լիարժեք վիճակն է և ոչ թե միայն հիվանդությունների և ֆիզիկական արատների բացակայությունը››: Այստեղից հետևում է, որ առողջությունը ոչ միայն բժշկական կատեգորիա է, այլ նաև իր էական բնութագրերով ունի սոցիալական ուղղվածություն: Փիլիսոփայությունում, առողջությունը որպես մադկային կյանքի արժեք, դիտարկում էր Ֆ.Նիցշեն, նա ընդգծում էր, որ առողջության արժեքի գնահատումը մարդուն տրվում է միայն հիվանդության գնահատման միջոցով:  Եվ նրա կարծիքով, այս երկու արժեքների համախումբը, մարդու մոտ ստեղծում է կյանքի լիարժեքության զգացողություն:  Բերված սահմանումներից պարզ է դառնում, որ ‹‹Առողջություն›› հասկացությունը հանդիսանում է բարդ ինտեգրալ կատեգորիա, տիրապետում է ոչ միայն բժշկական, կենսաբանական այլ նաև սոցիալական բնութագրիչներով: ‹‹Առողջություն›› հասկացությունը, արտահայտում է մարդու արժեքային գիտակցությունը և դրա վրա հիմնված արժեքային վարքը կյանքում, կյանքի փոփոխվող իրավիճակներին հարմարվելու կարողությունը՝ առողջության պահպանման և ամրապնդման նպատակով: Առողջությունը պետք է դիտարկել որպես ախտորոշող հասակցություն, հետևյալ 3 կողմերի հաշվառմամբ՝ անհատական, տարիքային, պատմական:
Անհատական առողջությունը մեծ նշանակություն ունի առողջության ապահովման պահպանման և վերականգնման գործընթացում: Է.Ն Վայների կարծիքով այն բնութագրվում է հետևյալ ցուցանիշներով՝ գենետիկ, կենսաքիմիական, նյութափոխանակային, մորֆոլոգիական, ֆունկցիոնալ, հոգեբանական, սոցիալ-հեգեբանական, կինիկական:
Տարիքային առողջությունը՝ հետազոտողի կողմից մեկնաբանվում է, որպես մարդու յուրաքանչյուր տարիքային փուլում յուրահատուկ ընդունակությունների , նրա ներքին և սոցիալական միջավայրի հետ հարաբերությունների արտահայտությունը: Նրա կարծիքով, յուրաքանչյուր տարիքային փուլն ունի իր առողջության չափորոշիչները, որոնք որոշվում են այդ տարիքին բնորոշ մորֆոֆունկցիոնալ կազմակերպմամբ և սոցիալական դերով: Բայց անկախ տարիքից անհատը պետք է գիտակցի առողջության արժեքը, այս գիտակցությունը կարող է ձևավորվել հատուկ կազմակերպված մանկավարժական ազդեցության ներքո:
Պատմական առողջություն, առողջության սահմանումը ունի պատմական բովանդակություն: Մարդու  և հասարակության կյանքում չկա այնպիսի փոփոխություն, որը չանդրադառնա մարդու առողջական վիճակի փոփոխության վրա: Խոսքը գնում է արժեքային կողմնորոշումների մասին՝ մարդկային հասարակության զարգացման տարբեր ժամանակներում առողջության նկատմամբ վերաբերմունքը:
Հայտնի են նաև ‹‹ֆիզիկական առողջություն››,  ‹‹հոգեկան առողջություն››  և  ‹‹հոգևոր առողջություն›› հասկացությունները, որոնք հանդիսանում են առողջության բաղկացուցիչ  տարրերը: ‹‹Ֆիզիկական առողջությունը›› բնութագրվում  է մի շարք գործոններով, նրանց մեջ առանձնահատուկ դեր են կատարում՝ գենոտիպը, ֆենոտիպը: Գենոտիպ ասել ով հասկանում ենք մարդու ժառանգականությունը, իսկ ֆենոտիպ ասելով՝ մարդու օրգանիզիմի ցուցանիշների համախումբը:
‹‹Հոգեկան առողջությունը›› մարդու առողջության բաղկացուցիչ մասն է, քանի որ սերտ կապ ունի ֆիզիկական առողջության հետ, քանի որ մարդու օրգանիզմը միասնական համակարգ է, որտեղ ամեն ինչ փոխկապակցված և փոխհամաձայնեցված է: Հոգեկան առողջության ամրապնդումը ամբողջ հասարակության, անատի և առաջին հերթին մանակավարժի խնդիրն է: Այս խնդրի լուծումը կարող է տալ վալեոլոգիական կրթությունը, որը պետք է առանցք հանդիսանա այս ուղղությամբ կատարվող մանկավարժական միջոցառումների համար: ‹‹Հոգևոր առողջությունը›› որը կարելի է դիտարկել որպես անհրաժեշտ՝ մարդուն հումանիզացնող և  նրան մնացած բոլոր կենդանի էակներից տարբերակող պայման: Հոգևոր առողջությունը ախտորոշվում է նրա արժեքների բացահայտման և վերլուծության ճանապարհով, ընդ որում, հոգևոր առումով առողջ է համարվում դրական արժեքների տեր մարդը:
‹‹Առողջության›› էական որակները և բնութագրիչները թույլ են տալիս այն դասել մանակավարժական արժեքների շարքում, մանակավարժական արժեբանության հասկացողություների համակարգում, նպատակ ունենալով սովորողների մոտ ձևավորել առողջության նկատմամբ արժեքային մոտեցում, արժեքային վարքագիծ, որպես սեփական անձի և շրջապատող մարդկանց առողջության պահպանման միջոց: Բազամթիվ հետազոտողներ, մարդու առողջության պահպանման, կամ կորցնելու պատճառը տեսնում են մարդու առողջ կենսակերպի մեջ: Առողջ ապրելակերպը դասվում է սոցիալ-կենսաբանական գործոնների թվին, որի բաղադրիչներն են համարվում հետևյալ տարրերը՝ կյանքի որակը, մակարդակը և կենսակերպը: Առաջին 2 ցուցանիշները կախված են  կյանքի սոցիալ տնտեսական պայմաններից, իսկ կենսակերպը ձևավորվում է վարքագծի հոգեբանական և հոգեֆիզիոլոգիական առանձնահատկությունների, անձի դաստիարակվածության աստիճանի հիման վրա: Առողջ ապրելակերպ հասկացությունը սահմանելիս առաջնորդվում ենք նրանով, որ ‹‹Առողջ ապրելակերպը կենսագործունեության ձև է, որը համապատասխանում է տվյալ մարդու հիգիենիկ առանձնահատկություններին, կյանքի որոշակի պայմաններին և ուղղորդված է մարդու առողջության ամրապնդմանը , պահպանմանը և սոցիալ –կենսաբանական ֆունկցիաների լիարժեք կատարմանը››, որտեղ ընդգծվում է այն միտքը, որ յուրաքանչյուր մարդ պետք է ունենա իր և միայն  իրեն  բնորոշ  անհատական առողջ ապրելակերպը:
 Մեր պատկերացմամբ առողջ ապրելակերպը կարելի է ներկայացնել հետևյալ կերպ՝
-        Արդյունավետ շարժողական ռեժիմ
-        Դիմացկունության մարզանք և կոփում
-        Ռացիոնալ սնունդ
-        Հոգեֆիզիոլոգիական կարգավորում
-        Գենդերային մշակույթ
-        Օրվա ռացիոնալ ռեժիմ
-        Վնասակար սովորությունների բացակայություն
-        Վալեոլոգիական կրթություն, դաստիարակություն, ինքնակրթություն, ինքնադաստիարակություն:
Առողջ ապրելակերպի ձևավորումը ունի իր վերջնական նպատակը՝ վալեոլոգիական կրթության և դաստիարկության հիման վրա կենսագործունեության և կյանքի պայմանների բարելավում, որը ներառում է սեփական անձի և օրգանիզմի ուսումնասիրությունը, հիգիենիկ հմտություների ձևավորումը, ռիսկի գործոնների իմացությունը, առողջ ապրելակերպի ապահովման  գործնական բոլոր միջոցների և մեթոդների իրագործման կարողությունը:
Այսօր ՀՀ նկատվում են առողջ ապրելակերպի ձևավորման հետևյալ միտումները՝
-        Ֆիզիկական զարգացման դերի և նշանակության բարձրացումը, որպես առողջության ամրապնդման միջոց
-        Երեխաների առողջության պահպանման գործում պետության դերի մեծացումը
-        Առողջ ապրելակերպի ձևավորմանը նպաստող՝ բժշկական, մանակավարժական սպորտային հաստատությունների ընդլայնումը:
Առողջ ապրելակերպ ձևավորող միջոցառումների համակարգը ունի հետևյալ նպատակները՝
-        Ուսումնական հաստատություններում երեխաներին տեղեկացնել առողջության պահպանման  խնդիրներին՝ առողջ ապրելակերպի միջոցով
-        Սոցիալ-հիգիենիկ միջավայրի կազմակերպում՝ հաշվի առնելով վալեոլոգիական չափորոշիչները, որոնք անհրաժեշտ են երեխաների առողջության համար
-        մանկական հիվանդությունների  կանխարգելում
-        պայքար վնասակար սովորույթների դեմ
Սակայն, պետք է նշել, որ նպատակներում բացակայում են առողջ ապրելակերպի և առողջության նկատմամբ արժեբանական դիրքորոշումների ձևավորմանը ուղղված միջոցառումները: Ոչ մի անգամ չի առաջադրվել առողջ ապրելակերպը և առողջության խնդիրը՝ որպես մանակավարժական արժեքներ:
Այսպիսով, մանակավարժական արժեբանությունը ենթադրում է մանկավարժական գործունեության կառավարման, բովանդակության և կազմակերպման նկատմամբ արժեքային մոտեցումների մշակումը, հաշվի առնելով անհատի ֆիզիկական, հոգեբանական և հոգևոր առողջության ամրապնդումը՝ առաջին հերթին առողջ ապրելակերպի հետ հաղորդակցման միջոցով: Մանակավարժական գործունեության այսպիսի կազմակերպումը, կարող է ձևավորել առողջության արժեքային մոտեցումը՝ հիմնվելով առողջության և առողջ ապրելակերպի արժեբանական իմաստավորման վրա, որպես մարդու համար գերակա արժեքներ, հետևաբար նաև մանակավարժության համար: Անժխտելի է մանկավարժական արժեբանության և վալեոլոգիայի միջև փոխազդեցությունը և փոխկապակցվածությունը, ավելին, այս երկու գիտությունների փոխադարձ գործունեությունը և աջակցությունը նախահիմքեր է ստեղծում ստեղծագործ, ակտիվ, գիտակից և առողջ անհատի և հասարակության ձևավորման համար:

Комментариев нет:

Отправить комментарий