воскресенье, 19 февраля 2012 г.

Կազմվածք , Մարմնի համաչափություն

Մարմնական գեղեցկության իդեալները տարբեր ժամանակաշրջաններում եղել են տարբեր: Բոլոր ժամանակներում եղել են կան և կլինեն տարբեր մարմնակազմությամբ կանայք: Մարմնակազմությունը մարմնի քաշի և երկարության , ոտքերի և իրանի երկարության , ուսերի և կոնքերի լայնության , ազդրերի և սրունքների , կրծքավանդակի, իրանի  շրջագծի և այլ մասերի հարաբերակցությունն է: Հանրամատչելի գովազդային բնույթի գրքերում հիմնականում նախապատվություն է տրվում բարակ վայելչակազմ երկար ոտքեր ունեցողներին: Հետևաբար գեղեցիկների շարքում դասվելու համար անհրաժեշտ է ունենալ մարմնի քաշի և երկարության իդեալական հարաբերակցություն: ... Սակայն կյանքում լինում է բոլորովին այլ կերպ :
Բնությունը գեղեցկություն է շնորհել բոլոր կանանց: Գեղեցիկ, վայելչակազմ , նազելի և հրապուրիչ լինելու հավակնություն ունեն բարձրահասակներն ու ցածրահասակները, մարմնեղներն ու նիհարները: Մարդկային մարմնի գեղեցկությունը որոշվում է նրա կառուցվածքի և կազմվածքի համաչափությամբ:  Մարդու մարմնի  տարբեր մասերի  համամասնությունը կամ համաչափությունը  վաղուց եղել է կերպարվեստագետների և քանդակագործների ուշադրության առարկան: Մարդկաին միտքը վաղուց է փնտրում այնպիսի , որը մարմնի երկայնակի, լայնակի և ծավալաին չափումների համար լիներ ուիվերսալ:

Գոյություն ունի մարմնի մասերի համաչափությունը որոշելու բազմաթիվ կանոններ, ահա դրանցից մի քանիսը , փորձեք այդ կանոններով որոշել ձեր մարմնի համաչափությունը: 
Մարդու մարմնի երկարությունը հավասար է դեպի կողմ տարածված ձեռքերի լայնությանը և ազդրերի քառապատիկ երկարությանը: Դաստակի շրջագիծը՝ բռունցքը սեղմած դրությամբ հավասար է ներբանի երկարությանը, պարանոցի շրջագիծը 2 անգամ փոքր է գոտկատեղի շրջագծից, դաստակի շրջագիծը 2 անգամ փոքր է պարանոցի շրջագծից, պարանոցի երկարությունը հավասար է ներբանի երկարությանը, ոտնաթաթի երկարությունը հավասար է նախաբազկի երկարությանը, ուսերի լայնությունը հավասար է մարմնի 1/4 երկարությանը:


Այն մարդը , որի մարմնի բոլոր մասերը իրար համապատասխան են ունի համաչափ կազմվածք, սակայն բացարձակ համաչափ կազմվածքը հազվադեպ երևույթ է և հետևաբար բացարձակ իդեալի ձգտումը անօգուտ և ապարդյուն գործ է: Ամեն մարդ ունի անհատական համչափության անկրկներլի համալիր:
Կանանց մարմնի կոնստիտուցիոնալ կառուցվածքը որոշելիս ասում ենք. նիհար, նիհարավուն, հյուծված, լիքը, ծանրամարմին, ոսկրոտ, գեր և այլն: Մարդու մարմնի կառուցվածքի ավելի բնորոշ տեսակներն են. կարճավիզ / գեր թանձրամարմին , հաստափոր /, ասթենիկ / կենսանվազ/, աթլետիկ  /սպորտային/:
Գեր կազմվածքով չափահաս աղջիկը բարեկազմ է, ունի միջին հասակ և քաշ, արտահայտված ենթամաշկային ճարպային հյուսվածքներ, մկանունքի թույլ լարվածություն և այդ իսկ պատճառով կլորավուն կազմվածք, բարակ դաստակներ, ոտքերի նուրբ կոճեր և նուրբ իրան: Նրան բնորոշ է ոչ մեծ ֆիզիկական ուժ և շարժուների սահունություն, , սակայն սննդի ոչ ճիշտ ռեժիմի պատճառով ժամանակի ընթացքում դառնում է ծանրամարմին և գեր:
Աթլետիկ կազմվածքով աղջիկներին բնորոշ են վյլեչակազմությունը, միջին կամ բարձր հասակը, լայն թիկունքը /երբեմն կոնքից լայն/ , լայն դաստակները, ոտռերի նուրբ կոճերը, մկանունքի արտահայըված լարվածությունը, շարժումների կտրուկությունը, երբեմն գոտկատեղի շրջագիծը գրեթե հավաար ե լինում ազդրի շրջագծին: Այսպիսի աղջիկներին սոորաբար ասում են, որ ունեն սպորտային կառուցվածք: Այսպիսի մարմնակզմությունը տարիքի հետ ավելի քիչ է փոփոխվում քան մյուսներինը ավելի շատ հակված է գեր լինելու և ոչ՝ նիհար:
Ասթենիկ կառուցվածքով աղջիկներին բնորոշ է ՝ ցածր միջին կամ բարձր հասակը, միջին կամ սովորականից պակաս քաշը, ոսկրային նուրբ կառուցվածքը, մկանային թույլ արտահայտված լարվածությունը և ենթամաշկային-ճարպային հյուսվածքները, շարժումների ծուլությունը: Պակաս շարժողական ռեժիմը բացասաբար է ազդում ասթենիկ կազմվածքով աղջկա վրա, ավելի է նվազում մկանունքի լարվածությունը, նա դժվարանում է կատարել ֆիզիկական աշխատանք և դժվար է լինում պահպանել նրբագեղությունը, նրանք ավելի շատ են նախատրամադրված կյանքի սխալ ռեժիմին:
Բացի նշված տեսակներից հաճախ պատահում են չափահաս արդեն ձևավորված աղջիկների խառը տիպեր: Օրինակ՝ նեղազդր հաստլիկ, բարձրահասակ լայնազդր հաստլիկ, ցածրահասակ համաչափ գիրությամբ աղջիկներ:
Ճիշտ և համաչափ կառուցվածքը պահպանելու համար անհրաժեշտ է հետևել սննդակարգին, քնի ռեժիմին և զբաղվել ֆիզիկական վարժություններով , այսինքն վարել առողջ ապրելակերպ: