воскресенье, 20 мая 2012 г.


Кружится девочка на ковре,
В танце взлетая белою птицей,
Кружится девочка.Музыка, свет,
Ленты мельканья, улыбки на лицах.
Сжаты секунды в мгновенье одно
Самого главного в жизни полета:...
Девочка с лентой парит над ковром,
Тем, что полит и слезами, и потом.
Боль неудач и отчаянья час,
Тяжесть усталости, сбитые пальцы,
Взлеты, падения, плач по ночам -
Все позабыто в огненном танце!
Есть только музыка, танец и ты -
Смелый полет грациозного тела,
Нет ни тревог, ни мирской суеты -
Только бы мама глядела, глядела.
Только бы все это длилось века...
Музыка кончилась, лента упала.
Пауза. И как издалека
Вздох восхищенный огромного зала.
Стихнут овации, выключат свет,
Сложены ленты, булавы с мячами.
Вечер, троллейбус, рюкзак на плече...
Завтра к семи. Все начнется сначала!

пятница, 18 мая 2012 г.

Գեղարվեստական մարմնամարզություն ,,, իրականում նրանք այդ կյանքի նպատակը տեսնում են դեռևս փոքր հասակում: Առողջ միտք, կամքի ուժ,  գեղեցկության զգացում, ձգտում ներդաշնակության և կատարելության,  ահա թե ինչն է նրանց առաջ մղում:

четверг, 3 мая 2012 г.


Որոշ թիմեր բոյկոտում են Հայաստանի առաջնությունը


Որոշ թիմեր իրենց մարզիչների հորդորներով չեն մասնակցում Երեւանում մեկնարկած գեղարվեստական մարմնամարզության Հայաստանի թիմային եւ անհատական առաջնությանը, քանի որ այն կազմակերպել է հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Գայանե Ներսիսյանը։  Պատճառը մարզիչների բողոքն է հավաքականի գլխավոր մարզիչի փոփոխության դեմ։  Օրինակ՝ պետք է մասնակցեին Գյումրիի եւ Կապանի թիմերը, սակայն չեն ժամանել։ Երեւանից առաջնությանը պետք է ներկայանար 3 թիմ, բայց դեռ մեկ թիմ է ընդգրկված։ Մասնակիցների վերաբերյալ ավելի ստույգ տվյալները կլինեն առաջնության հաջորդ երկու օրերին։ Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցին հայտնեց գեղարվեստական մարմնամարզության Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար Գայանե Ներսիսյանը։

Մինչեւ առաջնության մեկնարկը NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցել էր Գայանե Ներսիսյանի հետ։

Գեղարվեստական մարմնամարզությունում ներկայումս քանի՞ մարմնամարզուհի ունենք, որոնք պատրաստ են աշխարհի կամ Եվրոպայի առաջնություններում Հայաստանը ներկայացնել։ 

Շատ լավ երեխաներ ունենք, որոնց հետ մեծ հույսեր եմ կապում։ Օրինակ՝ Լիլիթ Հարությունյանը՝ 1995 թվականի ծնված։ Հուսանք, 2016թ. Օլիմպիական խաղերում բարձր վարկանիշով նրան կներկայացնենք։ Չնայած նա շատ լավ փորձ ունի, տեխնիկա, բայց առաջեւում կա  4 տարի եւ մենք այդ 4 տարվա ընթացքում կաշխատենք նրա վրա, որպեսզի մյուս անգամ օլիմպիական ուղեգիր ունենանք։ Նախորդ մրցումներում, որոնք տեղի ունեցան Ռիգայում՝ մարտի 16-ին, նա գրավեց 7-րդ տեղը եւ այնպիսի բարձր բալեր հավաքեց, որ, նույնիսկ, իրենից ետ թողեց այն երեխաներին, որոնք հիմա պետք է գնան օլիմպիադա։ Այսօր պատրաստի մարմնամարզուհի կարելի է ասել միայն Լիլիթն է։ Ի դեպ, Լիլիթը անցյալ տարի Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 47-րդ, իսկ աշխարհի առաջնությունում` 73-րդ տեղը: Աշխարհի առաջնությանը հաջորդել են եւս 2 միջազգային մրցաշարեր՝ Իտալիայում եւ Ուզբեկստանում, երկուսում էլ Լիլիթը զբաղեցրել է 2-րդ տեղ։

Նրա նման մարմնամարզուհիներ դեռեւս չունենք։ Քիչ են սպորտի վարպետ երեխաները։ Բայց դա երեխաների ունակությունների խնդիրը չէ։ Դա գալիս է մեր մարզումներն անցկացնելու պայմանների խնդիրներից։ Չունենք համապատասխան դահլիճ, որտեղ կարողանանք առավոտից երեկո մարզվել։ Ձմռան ամիսներին մեր դահլիճը չի ջեռուցվում, ստիպված ուրիշ դահլիճներում ենք տեղավորվում, բայց դրանք նախատեսված չեն գեղարվեստական մարմնամարզության համար եւ հարմար չեն։ Ցածր առաստաղով դահլիճներ են։ Սա է հիմնական պատճառը, որ լիարժեք աշխատանք չի տարվում։ Մենք մարզվում ենք Ծիծեռնակաբերդի հարեւանությամբ գտնվող գեղարվեստական մարզմնամարզության մարզադպրոցում։ Դա ահռելի մեծ տարածություն ունեցող դահլիճ է, ինչի պատճառով ձմռան ամիսներին տաքացնելու խնդիր է առաջանում։ Պետությունը չի կարողանում տրամադրել մեծ գումարներ, որ տաքացնենք, իսկ երեխաներին մենք չենք կարող այդ ցուրտ դահլիճներում մարզել։ Ստիպված տեղափոխվում ենք այլ մարզադպրոցներ, որոնք տարբեր ժամերի ունենում են տարբեր մարզաձեւերի մարզումներ։ Հիմնականում մենք ենք իրենց հարմարվում, որպեսզի չխանգարենք իրենց մարզումներին եւ կարողանանք այդ մի քանի ամիսն անցկացնել։

Գեղարվեստական մարմնամարզության 4 մրցաձեւերից՝ օղակ, ժապավեն, գնդակ եւ գուրզեր, ո՞ր մրցաձեւն է ավելի նախընտրելի հայ մարմնամարզուհիների շրջանում։
Մեր մարզուհիները ամենաշատը ժապավենով մրցաձեւն են սիրում, իսկ դա ամենաբարդն է գեղարվեստական մարմնամարզությունում։

Հայաստանում ի՞նչ մասսայականություն է վայելում  գեղարվեստական մարմնամարզությունը։
Սիրված է... Այսօր կարող ենք վստահ այդպես բնութագրել հասարակության վերաբերմունքը այս մարզաձեւի հանդեպ։ Բանն այն է, որ արդեն ունենք հաճախումների եւ մարզվել ցանկացողների մեծ հոսք։ Շատ-շատ են ցանկացողները։ Առաջ, եթե ընտրում էինք երեխաներին՝ ըստ իրենց կառուցվածքի եւ մարմնի համապատասխանության, փորձում էինք մեզ պիտանի, ճկուն երեխաների ընտրել։ Այսօր, ով գալիս է, բոլորին ընդունում ենք, հետո նոր նրանցից զատում լավագույններին, որոնք կարող են հետագայում շարունակել։ Այս մարզաձեւն արդեն մասսայական է դարձել։ Միայն կցանկանայի, որ այս մարզաձեւով երեխաները սկսեին զբաղվել ոչ թե անհատական հաճախումների արդյունքում, այլ հանրակրթական դպրոցների ֆիզկուլտուրայի դասընթացներից։ Մեր օրերում հանրակրթական դպրոցներում մարմնամարզության ժամեր կային։ Այդ շրջանում ավելի լայն մասսայականություն ուներ այս մարզաձեւը, սիրված էր։ Շատ կցանկանայի այս հարցը բարձրացնել կրթության նախարարությունում, որպեսզի շաբաթական գոնե 2 ժամ ֆիզկուլտուրայի դասաժամերից աղջիկներին տրամադրեն առաձին գեղարվեստական մարզմնամարզության դասընթացներ։ Նույնսիկ դպրոցական տարիքն արդեն ուշացած է, քանի որ 4-5 տարեկանից երեխան կարող է զբաղվել գեղարվեստական մարմնամարզությամբ։ Ըստ ծրագրի, տարիքը սկսվոմ է 7 տարեկանից, բայց ես որպես մասնագետ խորհուրդ կտամ ավելի վաղ տարիքից երեխային տանել մարզումների։ Կան լավ երեխաներ, որ 4-5 տարեկանից երեւում է նրանց ունակությունները, ճկունությունը։ Փոքր տարիքից կարելի է այդ ճկունությունն օգտագործել։
Զրուցեց Լուսինե Շահբազյանը
 Մեկնաբանություններ 

Kristina 20:23-02/05
Ahavor klini GEXARVESTAKAN MARMNAMARZUTYAN vichak@ ete glxavor marzich lini GAYANE NERSISYAN@ ev voch te KREMLINA MKRCHYAN@.......................Ankax Mkrchyani tariqic vorosh mardik shat lav giten vor ayd sporti miak glxavor marzich@ petq e lini henc inq@ Kremlinan ayl voch te ayd sportic shat heru gtnvox Gayane Nersisyan@..........Chi uneciel vochmi san vor@ lini hayastani chempyon vonc karox e linel glxavor marzich ayd sportum...tvum e vor kgtnvi voreve mek@ vor karoxana lucel ays harc@ i ogut sportadzevi.....
MARMNAMARZUHI 22:16-02/05
I gitutyun hanrutyan@ asem, vor ays , glxavor marzich@ yerbeve voch vorpes sportsmenuhi, voch vorpes marzich, voch el vorpes mard vorakapes achqi chi @nkel ... @ndhakarak@: Yes yevs marmnamarzuhi em, Hayastani havaqakani andam, Sporti varpet, Hayastani chempion ev mrcanakakir ev im` 13 tari marzumneri jamanak NERSISYAN GAYANEN exel e marzichneric` anvorak, Anaznivn u stverum gtnvoxneric arajin@!!! NUYN KARCIQIN EN NAYEV MNACAC BOLOR MARZUHINER@!!! INCHPES KARELI E GEX. MARMNAMARZUTYAN GLUX NSHANAKEL NMAN MARDU??? UM GEXARVESTAKAN MARMNAMARZUTYAN VOCH MI NSHANAKALIC MARD CHI @NDUNUM... POXAREN@ KAZMVAC KOALICIAYIN ANDAMAKCUM EN klassi MARZICHNER, VORONQ TVOV 5-n EN, EV VORONQ HAKAMARTUM EN 17 MARZICHNERI, VORONQ EN ANCYALUM EV NERKAYUM MARZEL HAYASTANI BAZMAKI CHEMPIONUHINERI... HODVAC GRELUC ARAJ XNDRUM EM USUMNASIREQ. CANR U TETEV AREQ... NOR TUXT MROTEQ...
Gymnastica  22:49-02/05
Խեղճ հայկական գեղարվեստական մարմնամարզություն....... մոռացել է ասել , որ Լիլիթ Հարությունյանը երբեք էլ հայաստանում չի մարզվել, այլ ընդամենը Ռուսաստանում պարապող ճ կարգավիճակի մարզուհի է, որը անհայտ պատճառներով հանդես է գալիս Հայաստանի անունից........... իբր թե Օլիմպիական ռեյտինգ բերելու : Հատուկ չգիտեցողների համար՝՝՝՝՝՝՝ Հարությունյան Լիլիթը Եվրոպայում զբաղեցրել է ոչ թե 47-րդ այլ 33-րդ տեղը, իսկ Աշխարհի առաջնությանը ոչ թե 73 այլ 78-րդ տեղը..... ի դեպ այս առաջնությունների ժամանակ Հայաստանի ներկայացուցիչը եղել է Գայանե Ներսիսյանը,,,,,, բայց ինչ որ պատճառներով լավ չի հիշում արդյունքները.... ինչ արած կարելի է հայաստանի գեղարվեստական մարմնամարզուհիներին ուղարկել երկարատև հանգստի, որ Ռուսաստանի հայերը մեր պետության սուղ միջոցներով կարողանան մասնակցել Եվրոպայի և Աշխարհի առաջնություններին, իսկ հավաքականի > կարիք չի ունենա տանջվելու, որ լավ մարզուհիներ ունենանք.............................
ՀԱՅ ՄԱՐԶԻՉ 00:08-03/05
Շատ հեշտ է նորանշանակ հավաքականի այսպես կոչված ավագ մարզիչին թյուրիմացության մեջ գցել այս սպորտաձևից ոչ լավատեղյակ լսարանին, Ինչ է անում սատանան մի փոքր ճշմարտությունը խառնում է մի մեծ ստի ու մատուցում: Ինչ նշանակություն ունի թե որ գործիքն են սիրում հայ մարմնամարզուհիները, նրանք բոլորը պարտավոր չեն ժապավենը սիրել, յուրաքանչյուրը ունի իր նախընտրած գործիքը, ինչպես ամբողջ աշխարհի բոլոր մարզուհիները, ինչ նշանակություն ունի թե որ տարիքից են պարապում հայ մարզուհիները, չէ որ նրանցից շատերը պարապում են արդեն 10 տարի և ավել....բայց հիասթափված թողնում են սպորտաձևը և ինչ առաջընթաց կապահովի գեղարվեստական մարմնամարզության համար հանրակրթական դպրոցներում աշակերտուհիների շաբաթական 2 ժամ ֆիզկուլտուրայի դասերին գեղարվեստական մարմնամարզություն պարապելը: Շատ ցավալի է, որ այսքան երկար տարիներ աշխատելով Գայանե Ներսիսայնը չի նկատել Հարությունյան Լիլիթից բացի որևիցէ մարզուհի Հայաստանում, գուցե նա այս տարիներին չի ապրել Հայաստանում.... կամ շատ զբաղված է եղել այլ հարցերով և ժամանակ չի ունեցել.....միջազգային կարգի դատավոր լինելը դեռ չի նշանակում լավ մասնագետ լինել.... ինչպես շատ բարձրագույն կրթությամբ դիպլոմավորներ, որոնք գիտելիք չունեն......... ինչպես է նա իրեն պատկերացնում ղեկավարի պաշտոնում, եթե իր պատվից վեր է համարում լեզու գտնել իր կոլեգաների հետ, փոխարենը սպառնում է ազատվել բոլոր նրանցից ովքեր իր հետ լեզու չեն գտնում, միթե կարելի է պարտադրել հարգանք, չէ որ այն վաստակել է պետք տարիների մեջ և ինչպես ընդունել մասնագիտական տգիտությունը......

Որոշ թիմեր բոյկոտում են Հայաստանի առաջնությունը | NEWS.am Sport - Ամենը՝ սպորտի մասին

Որոշ թիմեր բոյկոտում են Հայաստանի առաջնությունը | NEWS.am Sport - Ամենը՝ սպորտի մասին

Խնդրում եմ կարդացեք վերը նշված հոդվածը և թողեք ձեր կարծիքները հոդվածի վերաբերյալ: