ՄՐՑԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԷՎՈԼՅՈՒՑԻԱՆ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈՒԹՅՈՒՆՈՒՄ


ՄՐՑԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԷՎՈԼՅՈՒՑԻԱՆ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Սիմոնյան Ասյա Արթուրի
ԳՊՄԻ Սպորտային մանկավարժության ամբիոնի
մագիստրոս

Առանցքային բառեր՝ գեղարվեստական մարմնամարզություն, մրցավարություն, մրցավարական համակարգ, բարդության տարր:
    
Սեղմագիր
Աշխատանքը նվիրված է գեղարվեստական մարմնամարզության մրցավարության էվոլյուցիային: Ցույց է տրված՝ թե ինչպես են տեխնիկական տարրերի, արտիստական և կատարողական վարպետության կատարելագործումը և զարգացումը, ազդում գեղարվեստական մարմնամարզության մրցավարական կանոնների փոփոխման վրա, իսկ մրցավարական կանոնների փոփոխությունը իր հերթին ազդում է մարզուհիների տեխնիկական, արտիստական և կատարողական որակների կատարելագործման վրա: Այս երկուսի անընդհատ  փոխազդեցությունը  նպաստում է գեղարվեստական մարմնամարզության  զարգացմանը:

Аннотация
Симонян Ася;  Эволюция судейства в художественной гимнастике.
Работа посвящена эволюции судейства в художественной гимнастике. Показано, что развитие и усовершенствование технических элементов, артистического и исполнительского мастерства влияет на изменения правил судейства в  художественной гимнастике, развитие судейства в свою очередь влияет на усовершенствование технических, артистических и исполнительских качеств гимнасток. Непрерывное изменение  этих двух факторов может способствовать развитию художественной гимнастики.

Abstract
Simonyan Asya; Evolution of judging in rhythmic gymnastics.
The work is devoted to the evolution of judging in rhythmic gymnastics. It is shown, that the development and improvement of the technical elements, artistic and performance mastery affect changes in the rules of judging in rhythmic gymnastics, in turn, the development of judging affects improving the technical, artistic and execution characteristics of gymnasts. The continuous change of these two factors may promote the development of rhythmic gymnastics.
 --------------------------------------------------------------------------------------------
 Աշխատանքի նպատակն է ցույց տալ գեղարվեստական մարմնամարզության զարգացման ընթացքում ֆիզիկական և տեխնիկական որակների մակարդակի բարձրացման ազդեցությունը մրցավարական համակարգի կատարելագործման վրա:
Գեղարվեստական մարմնամարզությունը որպես սպորտաձև ծնվել և զարգացել է Խորհրդային Միությունում 1940-ական թվականներին: Այն ծնունդ է առել ‹‹Էսթետիկ մարմնամարզության›› (Ֆ.Դելսարտ), ‹‹Ռիթմիկ մարմնամարզության›› (Ե.Ժ.Դել Կրոզա), ‹‹Պարային մարմնամարզության›› (Ֆ.Դելսարտ) և ‹‹Ազատ պարի›› (Ա.Դունկան) միա-ձուլման արդյունքում: 1941թ. առաջին անգամ անցկացվում է Լենինգրադի, 1949թ.՝ առաջին ԽՍՀՄ անհատական-թիմային առաջնությունը: 1950թ. հրատարակվեց գեղարվեստական մարմնամարզության սպորտային միացյալ կանոնակարգը, 1960թ. անցկացվեց առաջին միջազգային հանդիպումը (Բուլղարիա, ԽՍՀՄ, Չեխոսլո-վակիա), 1963թ. սպորտաձևը ընդգրկվեց Մարմնամարզության Միջազգային Ֆեդե-րացիայի (ՄՄՖ) կազմում և Բուդապեշտում անցկացվեց Աշխարհի առաջին առաջնությունը: Մինչև 1950թ. բարդության տարրերի նկատմամբ կոնկրետ պահանջներ չկային, ազատ վարժությունների տևողությունը 1ր.30վրկ. էր: 1950-1966թթ. պահանջվում էր 4-6 բարդության տարր, 1974-76թ. մարզուհիների վարժությունների տևողությունը 2ր. էր, որի ընթացքում պահանջվում էր կատարել 5 բարդության տարր, սակայն կիրառվում էր միջինը 9-12 տարր: 1976թ. վարժության տևողությունը կրկին դարձավ 1ր.30վրկ., 1977-1985թթ. պահանջվում էր կատարել  8-9 բարդության տարր: 1949-1993թթ. մրցավարությունը իրականցնում էր 4 հոգուց բաղկացած մրցավարական կազմը գլխավոր մրցավարական խորհրդի ղեկավարությամբ: Այս ընթացքում փոխվում էին միայն տարրերի կատարման տեխնիկայի գնահատման չափանիշները, գնահատում էին առավելագույնը 10 միավորանոց սանդղակով: 1984թ. գեղարվեստական մարմնամարզությունը ընդգրկվեց Օլիմպիական խաղերի ծրագրում: Լոս Անջելեսի  օլիմպիադայից հետո գեղարվեստական մարմնամարզության համար սկսվեց զարգացման նոր փուլ: Արդեն 1985թ. մրցակցական կարևոր գործոն էր հանդիսանում մարզուհիների կողմից կոմպոզիցիայի, գործիքի և մարմնի բարդությունների կատարման  որակը: Պահանջ-վում էր կատարել 10-12 բարդության տարր: 1987թ. ԽՍՀՄ-ում մարզուհիների կողմից կիրառվող գործիքի և մարմնի տեխնիկական տարրերի տիրապետման բարձր մակարդակը պատճառ հանդիսացավ, որ մրցումների մրցավարությունը իրականացվի 2 խումբ մրցավարներով: Առաջին խումբը գնահատում էր կոմպոզիցիան և արտիստականությունը, իսկ երկրորդ խումբը՝ տեխնիկական բարդությունը և կատարումը: 1992թ. Օլիմպիական խաղերի ժամանակ առաջատար մարզուհիները կատարում  էին 12-15 բարդության տարր: Սկսած 1993թ. Պաշտո-նապես բոլոր տեսակի մրցումները անցկացվում էին մրցավարների 2 խմբով և յուրաքանչյուր 4 տարին մեկ անգամ՝ ի նպաստ օբյեկտիվ դատավարության և մարզուհիների առողջության, փոխվում են ծրագրային նորմատիվները և մրցավարական կանոնները: 1997թ.ից սկսած մրցումները սպասարկում էին մրցավարների 3 խումբ, A1՝ տեխնիկական բարդություն, A2՝ արտիստականություն, B՝ կատարողականություն: Կատարողական սխալների միավորային սանդղակը մնում է նույնը ինչ 1993թ. էր:
Սկսած 1955թ. մինչ օրս գեղարվեստական մարմնամարզությունում մշտապես փոխվում են մրցակցական ծրագրերը՝ արդյունքում սպորտաձևը մշտապես գտնվել է առավել օբյեկտիվ մրցավարության որոնումների մեջ: Մարզուհիները` տիրապետե-լով ֆիզիկական և տեխնիկական որակների համեմատաբար բարձր մակարդակների,  տարեցտարի ներկայացնում էին ավելի  բարդ տեխնիկական կազմով հագեցած վարժություններ: Արդեն 2000թ. կիրառվող տեխնիկական բարդությունների մակարդակը հսկայական վերելք էր ապրել, մարզուհիների կատարած բարդությունը և մրցավարական համակարգի պարզությունը անհամատեղելի էին: 2000թ. Սիդնեյի օլիմպիադայից հետո ՄՄՖ-ին առընթեր Գեղարվեստական Մարմնամարզության Տեխնիկական Կոմիտեի (ԳՄՏԿ) նախագահ՝ Իգլե Աբրուցինիի գլխավորությամբ վերանայվեց մարզուհիների գնահատման չափանիշները 2001-2004թթ համար: Կատարվեց հիմնարար փոփոխություն՝ ներդրվեց մարմնի և գործիքի տեխնիկական  բարդությունների գրառման համակարգը, յուրաքանչյուր տեխնիկական տարրի համար ստեղծվեց իր գրաֆիկական  նշանը:  Նախկին՝ առավելագույնը D կարգի բարդության փոխարեն, մարմնի տեխնիկական բարդությունները սկսեցին դասա-կարգվել որպես A,B,C,D,E,F,G,H,I,J կարգի բարդություններ, համապատասխանաբար տալով հետևյալ արժեքները՝ 0.1,0.2,…0.9,1.00 միավոր: Ստեղծվեցին մարմնի և գործիքի բարդության տարրերը գրառելու թերթիկներ: Մարզուհին նախապես գրաֆիկական  նշանների օգնությամբ, պետք է գրառված ներկայացներ իր վարժությունը 2 տարբերակով: Առաջինում (A1)՝ մարմնի աշխատանքը, երկրորդում (A2)՝ գործիքի աշխատանքը:  A1 և A2 խմբի մրցավարները մրցավարությունը իրականացնում էին ըստ մարզուհու ներկայացրած գրառման թերթիկի,  B խումբը՝ հետևում էր կատար-ման տեխնիկական սխալներին: Մրցավարությունը իրականացվում էր 20 միավորա-նոց սանդղակով: Պահանջվում էր կատարել առավելագույնը 10 միավորի մարմնի և գործիքի բարդության տարր: Վերջնական միավորը հաշվվում էր հետևյալ կերպ՝ ԳՈՒՄԱՐԸ=(A1+A2)/2+B: Հատկանշական է,  որ կանոնների նման փոփոխությունը պահանջում էր և մրցավարներից և մարզիչներից որոշակի մակարդակի գիտելիքներ տեխնիկական տարրերի գրաֆիկական նշանների իմացություն: Այս փոփոխությունները ստիպեցին մարզուհիներին, որպեսզի նրանք ձգտելով առավելագույն միավորների, իրենց վարժությունները դարձնեին տեխնիկապես գերհագեցած: Համաձայն նոր կանոնների վարժության նույն՝ 1ր 30վ. տևողության ընթացքում,  նախկին 12-15 բարդության տարրերի փոխարեն մարզուհիները կատա-րում էին 29-30 տարր, ինչը պահանջում էր ինտեգրալ  պատրաստվածության բարձր մակարդակ: Հաջորդ փոփոխությունը կատարվեց 2005-2006թթ.՝ մրցավարական խմբերը կատարում էին նույն ֆունկցիաները, սակայն փոխվեցին անունները՝ E՝ կատարողականություն, A՝ արտիստականություն, որը ներառում էր գործիքի աշխատանքը, D՝ տեխնիկական արժեքը: Մարմնի տեխնիկական բարդությունների քանակը նվազեցվում է մինչև 16-18, քանի որ մարզուհիների կողմից 29-30 բարդության տարր ցուցադրելիս, կատարումները կորցրել էին իրենց գեղարվեստական արժեքը՝ նմանվելով զուտ տեխնիկական հնարքների մի շարքի: Հաշվի առնվեց այն հանգամանքը, որ նույնիսկ ամենալավ պատրաստաված մրցավարները հնարավոր է, որ չկարողանային միաժամանակ հետևել մարզուհիների կատարման ընթացքին և թերթիկում նշումներ կատարեին սխալների վերաբերյալ. այսինքն հնարավոր չէր ապահովել օբյեկտիվ մրցավարություն: 2007-2008թթ. փոփոխություններում բարդությանն տարրերի քանակը նվազեցվեց մինչև 12 տարր: Հատուկ ուշադրություն է հրավիրվում մարզուհիների կողմից վարժությունների  արտիստական կատարմանը:
2009-2012թթ. փոփոխությունները ուղղված են մարզուհիների կատարողական որակների բարձրացմանը, բարդության տարրերի քանակը պահպանվում է ինչպես 2007-2008թթ.՝ 12 տարր, մրցավարությունը իրականցվում է 30 միավորանոց համակարգով: Մրցումները անցկացվում է գլխավոր մրցավարական խորհրդի կողմից՝ գլխավոր մրցավարի ղեկավարությամբ: Մրցավարների խմբերը (D,A,E) բաղկացած են 4 մրցավարից, արդյունքները հաշվվում են միջինացման եղանակով,  գնահատում են առավելագույնը 10 միավորից: Նոր կանոններով մարմնի և գործիքի տեխնիկական բարդությունը գնահատվում է D խմբի կողմից, որը բաժանվում է 2 ենթախմբի՝ 2 D1 մրցավար (մարմնի տեխնիկա) և 2 D2 մրցավար (գործիքի տեխնիկա): Վերջնական գնահատականը հաշվվում է հետևյալ կերպ՝
ԳՈՒՄԱՐԸ = (D1+D2)/2+A+E:
                                                               ----------------------
-     Ժամանակակից ֆիզիկական և տեխնիկական պատրաստության նոր տեխնոլոգիաների զարգացումը հիմք է ստեղծում, տեխնիկապես ավելի բարդ տարրերի ստեղծման համար, ինչը կնպաստի  վերջիններիս  գնահատման չափորոշիչների անընդհատ կատարելագործմանը:
-     Այսպիսով, գեղարվեստական մարմնամարզության մրցավարության էվոլյուցիան դիտարկելիս պարզ է դառնում, որ մրցավարական համակարգի հիմնական խնդիր եղել է և այժմ էլ չի դադարում լինել սուբյեկտիվության բացառումը: 
-     Տեխնիկական և ֆիզիկական  պատրաստության բարձրացման հետ մեկտեղ, վարժությունների գնահատման չափանիշները ուղղվեցին մարզուհիների կողմից կատարողականության նկատմամբ պահանջների բարձրացմանը: Ակնհայտ է՝ նախամրցումային պատրաստության մեթոդիկայի զարգացման և գեղարվեստա-կան մարմնամարզությունում մրցավարական համակարգի կատարելագործման միջև անժխտելի կապը:
-     Ծրագրում ավելի բարդ տարրերի ներառումը պահանջում է հատուկ ֆիզիկական պատրաստության ավելի բարձր մակարդակ, որը  հետագայում կապահովի բարձր սպորտային արդյունքների նվաճումը, դրա հիմքում պետք է ունենալ բազմամյա ցիկլերում  մարզուհիների պարապմունքների նկատմամբ   ինտեգրալ մոտեցման սկզբունքը:
-     Հաջորդ փոփոխությունները գեղավեստական մարմնամարզության տեխնիկական ծրագրերում և մրցավարական կանոններում կկատարվեն 2013-2016թթ համար: Այս պարագայում խիստ կարևոր է մրցավարական կանոնների համա-պատասխանեցումը մարզուհիների պատրաստվածության մակարդակին, քանի որ վերջիններիս անհամապատասխանությունը արգելակում է գեղարվեստական մարմնամարզության զարգացումը որպես սպորտաձև:

Գրականություն

1.      Бакулина Е.Д.  Правила судейства соревнований и критерии мастерства в процессе формирования и развития художественной гимнастики как спортивной дисциплины / Е.Д. Бакулина // Вестник спортивной науки № , 2006. Москва: Изд-воСоветский спорт, 2006. – С. 13 – 17.
2.      Бакулина Е.Д.  Развитие художественной гимнастики и судейской системы в современных условиях / Е.Д. Бакулина // Организация и совершенствование форм физического воспитания в РГСУ:  Материалы год. науч. чтений каф.  физ. восп. и спорта (22-24 января2006 г.)  – Москва: Изд-во РГСУ, 2006. – С. 81 – 89.
3.      www.Wikipedia.ru / художественная гимнастика /
4.      www.fig-gymnastics.com / rhythmic gymnastics /
5.      Правила судейства по художественной гимнастике 1985 ,
6.      Правила судейства по художественной гимнастике 2001-2006
7.      Правила судейства по художественной гимнастике 2007-2009
8.      Правила судейства по художественной гимнастике 2009-2012


Комментариев нет:

Отправить комментарий