‹‹Առողջությունը››
և ‹‹Առողջ ապրելակերպը›› որպես
մանկավարժական
արժեքներ
Ժամանակակից մանակվարժության կողմից առողջության և առողջ ապրելակերպի
խնդիրներին անդրադառնալը պայմանավորված է մարդու
փիլիսոփայական հասկացությամբ, որտեղ մարդը ներկայացված է անբաժան երրորդությամբ ‹‹մարմին,
շունչ, հոգի››, հին ասացվածքը հաստատում է՝ ‹‹Առողջ մարմնում առողջ հոգի››:
Մարդու առողջությունը համարվում
է մարդագիտության կարևորագույն խնդիրներից մեկը:
Տարբեր գիտություներում (բժշկություն,
հոգեբանություն, փիլիսոփայություն, մանկավարժություն և այլն) կատարված հետազոտությունները
ցույց են տալիս, մարդու գործունեության և առողջության միջև սերտ փոխկապվածություն:
Ի.Ի. Բրեխմանը գտնում էր, որ առողջությունը պետք է դառնա ցանակացած երկրի մշակույթի,
տնտեսական հասունության այցետոմսը:
Մի շարք գիտնականների կողմից
կատարված երեխաների առողջական վիճակի հետազոտությունների վերլուծությունը ցույց է տվել
ուսումնադաստիարակչական գործընթացի բացասական ազդեցությունը երեխաների առողջության
վրա: Գիտնականները եկան այն եզրակացության, որ ուսումնական գործունեության ընթացքում,
երեխաների մեծամասնությունը կորցնում է իր առողջությունը, և կյանք, մասանագիտական գործունեություն,
նրանք արդեն մուտք են գործում թուլացված առողջությամբ: Ընդ որում սա կրում է համընդհանուր
բնույթ և բնորոշ է բազմաթիվ երկրների: Փաստացիորեն, դպրոցներում երեխաները սովորում
են թուլացված առողջությամբ և հումանիտար մանկավարժությունը չի կարող անտեսել այս հանգամանքը:
Իսկ նոր հասարակական հարաբերությունները բնութագրվում են մարդու նկատմամբ պահանջների
բարձրացմամբ, առաջին հերթին առողջ մարդու նկատմամբ:
Հասարակության ժամանակակից մակարդակում անհրաժեշտ է այս խնդրին տալ անհապաղ լուծում,
որը առաջարկվում է հետևյալ տարաբնույթ միջոցառումների համակարգով՝ իրավական, սոցիալտնտեսական,
կրթադաստիարակչական, ընտանեկան, մշակութային, էկոլոգիական և անձնական:
Դիտարկենք ‹‹Առողջություն›› հասկացությունը: Մեծ հանրագիտարանը ‹‹Առողջություն››
հասկացությունը մեկնաբանում է որպես ‹‹օրգանիզմի բնական վիճակ, որը բնութագրվում է
իր՝ շրջակա միջավայրի միջև հավասարակշռվա-ծությամբ և հիվանդագին փոփոխությունների բացակայությամբ››:
Առողջապահության Համաշխարհային կազմակերպության կողմից (1948թ.) սահմանվել է՝ ‹‹Առողջությունը
մարդու ֆիզիկական հոգեկան և սոցիալական լիարժեք վիճակն է և ոչ թե միայն հիվանդությունների
և ֆիզիկական արատների բացակայությունը››: Այստեղից հետևում է, որ առողջությունը ոչ
միայն բժշկական կատեգորիա է, այլ նաև իր էական բնութագրերով ունի սոցիալական ուղղվածություն:
Փիլիսոփայությունում, առողջությունը որպես մադկային կյանքի արժեք, դիտարկում էր Ֆ.Նիցշեն,
նա ընդգծում էր, որ առողջության արժեքի գնահատումը մարդուն տրվում է միայն հիվանդության
գնահատման միջոցով: Եվ նրա կարծիքով, այս երկու
արժեքների համախումբը, մարդու մոտ ստեղծում է կյանքի լիարժեքության զգացողություն: Բերված սահմանումներից պարզ է դառնում, որ ‹‹Առողջություն››
հասկացությունը հանդիսանում է բարդ ինտեգրալ կատեգորիա, տիրապետում է ոչ միայն բժշկական,
կենսաբանական այլ նաև սոցիալական բնութագրիչներով: ‹‹Առողջություն›› հասկացությունը,
արտահայտում է մարդու արժեքային գիտակցությունը և դրա վրա հիմնված արժեքային վարքը
կյանքում, կյանքի փոփոխվող իրավիճակներին հարմարվելու կարողությունը՝ առողջության պահպանման
և ամրապնդման նպատակով: Առողջությունը պետք է դիտարկել որպես ախտորոշող հասակցություն,
հետևյալ 3 կողմերի հաշվառմամբ՝ անհատական, տարիքային, պատմական:
Անհատական առողջությունը մեծ նշանակություն ունի առողջության ապահովման
պահպանման և վերականգնման գործընթացում: Է.Ն Վայների կարծիքով այն բնութագրվում է հետևյալ
ցուցանիշներով՝ գենետիկ, կենսաքիմիական, նյութափոխանակային, մորֆոլոգիական, ֆունկցիոնալ,
հոգեբանական, սոցիալ-հեգեբանական, կինիկական:
Տարիքային առողջությունը՝ հետազոտողի կողմից մեկնաբանվում է, որպես
մարդու յուրաքանչյուր տարիքային փուլում յուրահատուկ ընդունակությունների , նրա ներքին
և սոցիալական միջավայրի հետ հարաբերությունների արտահայտությունը: Նրա կարծիքով, յուրաքանչյուր
տարիքային փուլն ունի իր առողջության չափորոշիչները, որոնք որոշվում են այդ տարիքին
բնորոշ մորֆոֆունկցիոնալ կազմակերպմամբ և սոցիալական դերով: Բայց անկախ տարիքից անհատը
պետք է գիտակցի առողջության արժեքը, այս գիտակցությունը կարող է ձևավորվել հատուկ կազմակերպված
մանկավարժական ազդեցության ներքո:
Պատմական առողջություն, առողջության սահմանումը ունի պատմական բովանդակություն: Մարդու և հասարակության կյանքում չկա այնպիսի փոփոխություն,
որը չանդրադառնա մարդու առողջական վիճակի փոփոխության վրա: Խոսքը գնում է արժեքային
կողմնորոշումների մասին՝ մարդկային հասարակության զարգացման տարբեր ժամանակներում առողջության
նկատմամբ վերաբերմունքը:
Հայտնի են նաև ‹‹ֆիզիկական
առողջություն››, ‹‹հոգեկան առողջություն›› և ‹‹հոգևոր
առողջություն›› հասկացությունները, որոնք հանդիսանում են առողջության բաղկացուցիչ տարրերը: ‹‹Ֆիզիկական
առողջությունը›› բնութագրվում է մի շարք
գործոններով, նրանց մեջ առանձնահատուկ դեր են կատարում՝ գենոտիպը, ֆենոտիպը: Գենոտիպ
ասել ով հասկանում ենք մարդու ժառանգականությունը, իսկ ֆենոտիպ ասելով՝ մարդու օրգանիզիմի
ցուցանիշների համախումբը:
‹‹Հոգեկան առողջությունը›› մարդու առողջության բաղկացուցիչ մասն է,
քանի որ սերտ կապ ունի ֆիզիկական առողջության հետ, քանի որ մարդու օրգանիզմը միասնական
համակարգ է, որտեղ ամեն ինչ փոխկապակցված և փոխհամաձայնեցված է: Հոգեկան առողջության
ամրապնդումը ամբողջ հասարակության, անատի և առաջին հերթին մանակավարժի խնդիրն է: Այս
խնդրի լուծումը կարող է տալ վալեոլոգիական կրթությունը, որը պետք է առանցք հանդիսանա
այս ուղղությամբ կատարվող մանկավարժական միջոցառումների համար: ‹‹Հոգևոր առողջությունը›› որը կարելի է դիտարկել
որպես անհրաժեշտ՝ մարդուն հումանիզացնող և
նրան մնացած բոլոր կենդանի էակներից տարբերակող պայման: Հոգևոր առողջությունը
ախտորոշվում է նրա արժեքների բացահայտման և վերլուծության ճանապարհով, ընդ որում, հոգևոր
առումով առողջ է համարվում դրական արժեքների տեր մարդը:
‹‹Առողջության›› էական որակները
և բնութագրիչները թույլ են տալիս այն դասել մանակավարժական արժեքների շարքում, մանակավարժական
արժեբանության հասկացողություների համակարգում, նպատակ ունենալով սովորողների մոտ ձևավորել
առողջության նկատմամբ արժեքային մոտեցում, արժեքային վարքագիծ, որպես սեփական անձի
և շրջապատող մարդկանց առողջության պահպանման միջոց: Բազամթիվ հետազոտողներ, մարդու
առողջության պահպանման, կամ կորցնելու պատճառը տեսնում են մարդու առողջ կենսակերպի
մեջ: Առողջ ապրելակերպը դասվում է սոցիալ-կենսաբանական գործոնների թվին, որի բաղադրիչներն
են համարվում հետևյալ տարրերը՝ կյանքի որակը, մակարդակը և կենսակերպը: Առաջին 2 ցուցանիշները
կախված են կյանքի սոցիալ տնտեսական պայմաններից,
իսկ կենսակերպը ձևավորվում է վարքագծի հոգեբանական և հոգեֆիզիոլոգիական առանձնահատկությունների,
անձի դաստիարակվածության աստիճանի հիման վրա: Առողջ ապրելակերպ հասկացությունը սահմանելիս
առաջնորդվում ենք նրանով, որ ‹‹Առողջ ապրելակերպը կենսագործունեության ձև է, որը համապատասխանում
է տվյալ մարդու հիգիենիկ առանձնահատկություններին, կյանքի որոշակի պայմաններին և ուղղորդված
է մարդու առողջության ամրապնդմանը , պահպանմանը և սոցիալ –կենսաբանական ֆունկցիաների
լիարժեք կատարմանը››, որտեղ ընդգծվում է այն միտքը, որ յուրաքանչյուր մարդ պետք է ունենա
իր և միայն իրեն բնորոշ
անհատական առողջ ապրելակերպը:
Մեր պատկերացմամբ առողջ ապրելակերպը կարելի է ներկայացնել
հետևյալ կերպ՝
-
Արդյունավետ շարժողական ռեժիմ
-
Դիմացկունության մարզանք և կոփում
-
Ռացիոնալ սնունդ
-
Հոգեֆիզիոլոգիական կարգավորում
-
Գենդերային մշակույթ
-
Օրվա ռացիոնալ ռեժիմ
-
Վնասակար սովորությունների բացակայություն
-
Վալեոլոգիական կրթություն, դաստիարակություն, ինքնակրթություն,
ինքնադաստիարակություն:
Առողջ ապրելակերպի ձևավորումը
ունի իր վերջնական նպատակը՝ վալեոլոգիական կրթության և դաստիարկության հիման վրա կենսագործունեության
և կյանքի պայմանների բարելավում, որը ներառում է սեփական անձի և օրգանիզմի ուսումնասիրությունը,
հիգիենիկ հմտություների ձևավորումը, ռիսկի գործոնների իմացությունը, առողջ ապրելակերպի
ապահովման գործնական բոլոր միջոցների և մեթոդների
իրագործման կարողությունը:
Այսօր ՀՀ նկատվում են առողջ
ապրելակերպի ձևավորման հետևյալ միտումները՝
-
Ֆիզիկական զարգացման դերի և նշանակության բարձրացումը, որպես
առողջության ամրապնդման միջոց
-
Երեխաների առողջության պահպանման գործում պետության դերի
մեծացումը
-
Առողջ ապրելակերպի ձևավորմանը նպաստող՝ բժշկական, մանակավարժական
սպորտային հաստատությունների ընդլայնումը:
Առողջ ապրելակերպ ձևավորող
միջոցառումների համակարգը ունի հետևյալ նպատակները՝
-
Ուսումնական հաստատություններում երեխաներին տեղեկացնել առողջության
պահպանման խնդիրներին՝ առողջ ապրելակերպի միջոցով
-
Սոցիալ-հիգիենիկ միջավայրի կազմակերպում՝ հաշվի առնելով վալեոլոգիական
չափորոշիչները, որոնք անհրաժեշտ են երեխաների առողջության համար
-
մանկական հիվանդությունների կանխարգելում
-
պայքար վնասակար սովորույթների դեմ
Սակայն, պետք է նշել, որ նպատակներում
բացակայում են առողջ ապրելակերպի և առողջության նկատմամբ արժեբանական դիրքորոշումների
ձևավորմանը ուղղված միջոցառումները: Ոչ մի անգամ չի առաջադրվել առողջ ապրելակերպը և
առողջության խնդիրը՝ որպես մանակավարժական արժեքներ:
Այսպիսով, մանակավարժական
արժեբանությունը ենթադրում է մանկավարժական գործունեության կառավարման, բովանդակության
և կազմակերպման նկատմամբ արժեքային մոտեցումների մշակումը, հաշվի առնելով անհատի ֆիզիկական,
հոգեբանական և հոգևոր առողջության ամրապնդումը՝ առաջին հերթին առողջ ապրելակերպի հետ
հաղորդակցման միջոցով: Մանակավարժական գործունեության այսպիսի կազմակերպումը, կարող
է ձևավորել առողջության արժեքային մոտեցումը՝ հիմնվելով առողջության և առողջ ապրելակերպի
արժեբանական իմաստավորման վրա, որպես մարդու համար գերակա արժեքներ, հետևաբար նաև մանակավարժության
համար: Անժխտելի է մանկավարժական արժեբանության և վալեոլոգիայի միջև փոխազդեցությունը
և փոխկապակցվածությունը, ավելին, այս երկու գիտությունների փոխադարձ գործունեությունը
և աջակցությունը նախահիմքեր է ստեղծում ստեղծագործ, ակտիվ, գիտակից և առողջ անհատի
և հասարակության ձևավորման համար:
Комментариев нет:
Отправить комментарий